Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը միջազգային գիտագործնական գիտաժողովին
2021 թվականի ապրիլի 16-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը և համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները մասնակցել են Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության դատական փորձաքննության Ռուսաստանի Դաշնային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Արևելք-Արևմուտք. Համագործակցությունը դատական փորձաքննության ոլորտում: Դատական փորձաքննությունների շրջանակներում հետազոտելի օբյեկտների արժեքի որոշման արդի խնդիրները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին՝ առցանց ձևաչափով:
Միջազգային գիտաժողովն ուղղված էր oժանդակելու պետական մարմիններին, գիտական, կրթական հաստատություններին և շահագրգիռ այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են դատական փորձաքննություններ տարատեսակ օբյեկտների արժեքի որոշման հետ կապված:
Միջոցառման նպատակն էր նաև փորձի փոխանակումը Ռուսաստանի և մասնակից մյուս երկրների՝ Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուզբեկստանի գիտական, կրթական և դատափորձագիտական կազմակերպությունների, ինչպես նաև ՇՀԿ և ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների միջև դատական փորձաքննության շրջանակներում հետազոտելի օբյեկտների գնահատման հարցերի վերաբերյալ:
Գիտաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով, այնուհետև նաև ելույթներով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության դատական փորձաքննության Ռուսաստանի Դաշնային կենտրոնի տնօրեն Ս.Սմիռնովան, Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի տնօրեն Օ. Կատառագան, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը և ուրիշներ:
Պլենար նիստի ընթացքում գիտաժողովի մասնակիցների կողմից ներկայացվել են շուրջ 2 տասնյակ զեկույցներ, այդ թվում նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի ապրանքագետ փորձագետի կողմից, որոնք հրատարակվելու են գիտաժողովի նյութերի ժողովածուում:
Հաշվի առնելով բարձրացված խնդիրների լուծման արդյունավետ ուղիների մշակման կարևորությունը՝ պլենար նիստի ընթացքում ծավալվել են ակտիվ և արդյունավետ քննարկումներ:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից նմանատիպ միջազգային գիտագործնական միջոցառումներին մասնակցությունը կրում է պարբերական և շարունակական բնույթ՝ ի նպաստ միջազգային առաջավոր փորձի և գիտամեթոդական նորարարական հնարավորությունների տեղայնացմանն ու կիրառմանը մեր երկրում:
28 Դեկտեմբեր 2016